ՄեգանիսիXCc 12 t r2l D Bbry: (Epnsio
![]() հունարեն՝ Μεγανήσι | ||
Կոորդինատներ
| ||
|---|---|---|
| Երկիր | ||
| Կղզեխումբ | Հոնիական կղզիներ | |
| Ջրատարածություն | Հոնիական ծով | |
| Մակերես | 22,4 կմ2 | |
| Ամենաբարձր կետը | 309 մ | |
| Բնակչություն (2011) | 1041 մարդ | |
| Բնակչության խտությունը | 46,473 մարդ/կմ2 | |
Մեգանիսի (հունարեն՝ Μεγανήσι), կղզի և շրջան Հունաստանում՝ Հոնիական ծովում: Գտնվում է Լեֆկաս կղզու հարավ-արևելքում[1]:
Կղզին գտնվում է ծովի մակարդակից 309 մետր բարձրության վրա և զբաղեցնում է 22,4 կմ² տարածք:
Բովանդակություն
- 1 Աշխարհագրություն
- 2 Բնակչություն
- 3 Հետաքրքիր փաստեր
- 4 Ծանոթագրություններ
- 5 Արտաքին հղումներ
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեգանիսի կղզին գտնվում է Բալկանյան թերակղզու արևմուտքում և պատկանում է Հունաստանի Հանրապետությանը:
Կղզու տարածքում գտնվում են երեք գյուղական բնակավայրեր: Կենտրոնական գյուղը Կատոմերին է՝ 492 մարդ բնակչությամբ: Կղզու նավահանգիստը Վաֆին է, որը ունի 145 մարդ բնակչություն:
Մեգանիսի տեսարժան գյուղերից է նաև Սպարտոհորին՝ 453 մարդ բնակչությամբ: Այստեղ են գտնվում Մեգանիսի կղզու գլխավոր ծովափները:
Բացի երեք գյուղերից, Կատոմերիի կազմում գտնվում է նաև Աֆենի փոքրիկ նավահանգիստը, որը հիմնականում ծառայում է ձկնորսներին:
Կլիման միջերկրածովային է: Տարվա ամենատաք ամիսն է հունվարը, իսկ ամենացուրտը՝ հունվարը:
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ 2011 թվականի մարդահամարի տվայլների՝ կղզու ընդհանուր բնակչությունը կազմում է 1041 մարդ: Բնակչության ճնշող մեծամասնությունը կազմում են հույները:
Կղզում կա հույն ուղղափառ եկեղեցի:
| Տարի | Բնակչություն |
|---|---|
| 1981 | 1,149 |
| 1991 | 1,246 |
| 2001 | 1,092 |
| 2011 | 1,041 |
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Որոշ հետազոտողներ, այդ թվում՝ Վիլհելմ Դերպֆելդը կարծում է, որ Մեգանիսին դա նույն Կրոկիլեիա կղզին է, որի մասին նկարագրվում է Հոմերոսի Ոդիսականը պոեմում:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Պաշտոնական կայք (անգլ.) (հուն.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նորություններ Մեգանիսիից (հուն.)
- Զբոսաշրջային կայք (հուն.)
| |||||||||||||
