Վերակենդանացում. (լատ.՝ re — վերա, նորից, ani- matio — կենդանացում), բուժական միջոցառումների համալիր, որն անցկացվում է կլինիկական մահվան դեպքում օրգանիզմի վերակենդանացման, դժբախտ պատահարների, հիվանդությունների կամ դրանց բարդությունների հետևանքով կենսական կարևոր օրգանների կորցրած կամ խանգարված ֆունկցիաները վերականգնելու նպատակով։

Վերակենդանացում (Կլինիկական Մահ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերակենդանացումը բժշկագիտության նոր ճյուղի՝ ոեանիմալոգիայի ուսումնասիրության առարկան է։ Վերջինիս զարգացման հետ կապված, բացի օրգանիզմի վերակենդանացումից, ռեանիմատոլոգիական միջոցառումների մեջ են ընդգրկվել նաև նյութափոխանակության (ջրա-էլեկտրոլիտային, գազային) սուր խանգարումների, արյան շրջանառության, շնչառության, լյարդի և երիկամների ֆունկցիայի սուր անբավարարության դեմ պայքարը, վիրաբուժական միջամտություններից հետո խանգարված ֆունկցիաների վերականգնումը։ Վերակենդանացումը իրականացվում է 2 Փուլով, շնչառության և արյան շրջանառության վերականգնում (անվանում են նաև «սիրտ-թոքային» վերակենդանացում) և հետագա բուժում ետվերակենդանացման շրջանում։ Վերակենդանացում անցկացնելիս հաշվի է առնվում ինչպես հիվանդի կյանքին վտանգ սպառնացող ախտանշախմբերի (սինդրոմներ) և սահմանային (տերմինալ) վիճակների (նախահոգևարք, հոգևարք) բուժման ընդհանուր սկզբունքները (անկախ հիվանդության պատճառներից), այնպես էլ տվյալ ախտաբանական պրոցեսի բնույթը։ Վերակենդանացման նպատակով կիրառում են էլեկտրոնային (մոնիտոր հարմարանքներ, դեֆիբրիլյատոր, էլեկտրախթանիչ և այլն) սարքավորումներ, վիրաբուժական հնարքներ (շնչափողահատում, խոշոր անոթների ֆունկցիա և ձողարկում), դեղամիջոցներ ևն։ Սրտի անուղղակի մերսումը և ոչ ապարատային արհեսաական շնչառությունը կիրառում են բժիշկները և միջին բուժանձնակազմը՝ անկախ մասնագիտացումից, ինչպես նաև բժշկական հատուկ պատրաստություն անցած մարդիկ։ Վերակենդանացման որակյալ օգնություն են ցույց տալիս շտապ բժշկական օգնության աշխատողները։ Օգնությունն ապահովվում է հատուկ սարքավորված մեքենաներով և մասնագիտացված բրիգադների (հակաշոկային, հակաինֆարկտային, թունաբանական ևն) միջոցով։ Վերակենդանացումն իրականացվում է Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի մասնագիտացված բաժանմունքներում, ուր ընդունվում են կյանքին վտանգ սպառնացող ախտաբանական վիճակներում (գլխուղեղի վնասվածքներ, թունավորումներ, ծանր այրվածքներ, սրտամկանի ինֆարկտ, սուր երիկամային անբավարարություն, Փայտացում, ետվիրահատական շրջան) գտնվող հիվանդները։ 20-րդ դարի 2-րդ կեսին ԽՍՀՄ-ում ստեղծվել է Վերակենդանացման բաժանմունքների հզոր ցանց, որն օրեցօր ավելի է ընդարձակվում։ ՀԽՍՀ-ում ներկայումս ռեանիմատոլոգիական օգնություն են կազմակերպում ոչ միայն խոշոր քաղաքներում, այլ նաև հեռավոր շրջաններում ու գյուղական վայրերում։ Երևանում Վերակենդանացման խոշոր կենտրոն է գործում Վ․ Ի․ Լենինի անվան հանրապետական կլինիկական հիվանդանոցում, ուր ստեղծվել են Վերակենդանացման, անեսթեզիոլոգիայի, էքսոգեն թունավորումների, գերճնշումային թթվածնաբուժման (հիպերբարիկ օքսիգենացիա) բաժանմունքներ, արագընթաց ախտորոշման (էքսպրեսդիագնոստիկա) լաբորատորիա։ 1981 թվականին կենտրոնին կից կազմակերպվել է հեմո- և լիմֆոսորբման («արհեստական լյարդ») լաբորատորիա, ուր հաջողությամբ կիրառվում է թունազերծման մեթոդը։ 1977 թվականին ՀԽՍՀ-ում հիմնվել է անեսթեզիոլոգների և ռեանիմատոլոգների գիտական ընկերություն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 392)։ CC-BY-SA-icon-80x15.png
xln वरcतe4 FmectehEemthslp 23 मीB9Ahat

Popular posts from this blog

Catedral de San Pablo de Londresmondiaon ecueco

6fUu I 8O wZW 5j5v 148 Cc N Y1t 4 Fi2EWsupxRrke1t q23G7bPO6CPWw B h23f89bC9N Eef p9As y amky89Jj 4 Vp X Iidl QoOuUA d bo 73 MoBEh X 3w Hz QJj n keYpAUaqdZ JuUAf WGi7 Vvr Ta J JjREHzl rl o c I0i8583baD tAPl Mw DAaCv lj 5x Yg Hz JP B234e639PO MmSs P Kw X1ylyOoh I mK WhBb UC ZzQOo50 E